National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.03.2024
ՀՀ-ում որեւէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել. Անդրանիկ Քոչարյան
1 / 3

Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում: Ոստիկանական բաժիններից մեկը ներխուժել էին զինված մարդիկ, եւ պարզ չէր, թե ինչ զարգացումներ եւ ինչ հեռանկար կարող էր լինել: Ի պատիվ մեր ուժային կառույցների` ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի, այդ խնդիրը լիկվիդացվեց: Բայց, բնականաբար, դա մեզ մտածելու տեղիք է տալիս, պարոն Աբազյան, որ փաստորեն դեռ տներում շատ զենք կա. նախորդ օրվա դեպքին անդրադառնալով`  ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով ՀՀ-ում որեւէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել: «Թաքնված զենք չի կարող լինել, որովհետեւ հին ասացվածք կա` պատից կախված հրացանը մի օր կրակում է: Կրակոցները չեն կարող մեր երկրի ներսում լինել, մենք ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ, եւ մենք պետք է ամուր զգանք մեր երկրի ներսում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը` նշելով, որ ուժային կառույցների հետագա բոլոր աշխատանքները պետք է միտված լինեն նման դրսեւորումներն  օր առաջ բնում խեղդելուն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացրել է հաշվետու տարում կառույցի իրականացրած աշխատանքները: Զեկուցողի խոսքով ԱԱԾ-ն շարունակել է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Մասնավորապես, 2023 թվականին շահագործման են հանձնվել ամբողջությամբ կահավորված մի շարք սահմանապահ ուղեկալներ եւ պարետատներ: Սարքավորումներով հագեցվել եւ կահավորվել են սահմանապահ կետեր, կառուցվել են դիտակետեր, իրականացվել են ամրացման տեխնիկական հագեցման եւ կահավորման այլ աշխատանքներ: Մի շարք հատվածներում տեսահսկման համակարգերը համալրվել են ստացիոնար տեսադիտարկման սարքերով եւ այլ տեխնիկական միջոցներով, աշխատանքներ են տարվել կապի լավարկման ուղղությամբ:

2023 թվականի ընթացքում ՀՀ պետական սահմանի «Գյումրի», «Բավրա» «Գոգավան» եւ «Զվարթնոց» անցման կետերում իրականացվել են տեխնիկական վերազինման մի շարք աշխատանքներ:

ՀՀ պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով սահմանային հսկողության գործընթացի ներդրման շրջանակում արդիականացվել է Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովումը:

Գործարկվել է նույնականացման քարտերով Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների սահմանահատման ձեւակերպման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում բացվել է «Սահմանապահ զորքերի կառավարում» ցիկլը (մասնագիտությունը), որտեղ ուսումնառություն են անցնում ՀՀ սահմանապահ զորքերի կուրսանտները:

Սահմանապահ զորքերում 2022 թվականի համեմատ կին զինծառայողների թիվն ավելացել է շուրջ 9 տոկոսով, 2021 թվականի համեմատ` շուրջ 20 տոկոսով:

2023 թվականին ԱԱԾ-ում մեկնարկել է ատեստավորման գործընթացը, որն իրականացվել է փուլային սկզբունքով: Ատեստավորմանը մասնակցել եւ դրական արդյունք է գրանցել ծառայողների շուրջ 20 տոկոսը: Ատեստավորված անձնակազմի աշխատավարձն ավելացել է միջինը 57 տոկոսով: 2023 թվականին որոշում է կայացվել ՀՀ ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների համար սահմանել բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն:

Հաշվետու տարվա ընթացքում շարունակվել են պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների եւ այլ տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության ապահովման աշխատանքները, այդ թվում` նշված համակարգերի ուղղությամբ կիբեռմիջադեպերի արձագանքման գործընթացի համակարգման ուղղությամբ: Կանխվել են ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձեր:

Թմրամիջոցների մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտվել է 14 խոշոր դեպք:

Քննարկման մի մասն ընթացել է փակ ձեւաչափով: Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել զեկույցը: Նիստը տեղի է ունեցել մարտի 25-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am